Իրանն այլևս չի կարողանա հարստացնել ուրան կամ արտադրել հրթիռներ. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը այլևս չի կարողանա հարստացնել ուրան կամ արտադրել հրթիռներ, փոխանցում է Times of Israel-ը։

Նեթանյահուն նաևնշել է, որ Իրանը «ավելի թույլ է, քան երբևէ»։ Իսրայելի վարչապետը զգուշացրել է, որ Իրանի դեմ արշավը կշարունակվի «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություն էին սկսել Իրանի դեմ: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր Իսրայելի վրա հարձակման լայնածավալ պատասխան գործողության մասին: Իրանը հարվածներ էր հասցրել Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում ԱՄՆ թիրախներին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մահը:

Leave a Comment