Երևանում ուղևորն ավտոբուսից իջել ու մահացել է





Երևանի քաղաքապետարանի «Երևանի ավտոբուս» ընկերությունից տեղեկացնում են, որ ցավալի դեպք է տեղի ունեցել։ 

«Թիվ 46 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտից իջնելիս ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, այնուհետև կանգառում գիտակցությունը կորցրել է։

Վարորդը և քաղաքացիները փորձել են օգնություն ցուցաբերել, սակայն քաղաքացին, գիտակցության չգալով, մահացել է»,-ասվում է հայտարարության մեջ։



Leave a Comment