ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է. «Ռ. Քոչարյանին մինչև քոքը մաշեցրած քաղ.դոկտոր Վիկտոր Սողոմոնյանին.
Վիկտո՛ր, ստում ես:
Ձեզ ու նիկոլենց բնորոշ քարոզչական կոյուղիներով իմ ու ընկերներիս մասին տարածվող անձնական հերյուրանքների ու վիրավորանքների մասին լռում եմ: Երևի հասկանում ես, որ ինչ անում ես՝ մինչև վերջին մանրուքը ֆիքսվում ու պահվում է:
1.) Ստում ես, թե ես 2018 թ. ապրիլյան օրերին իբր հայտարարել եմ, թե չեմ խոստանում, որ կքվեարկեմ Կարեն Կարապետյանի օգտին, եթե նա առաջադրվի ՀՀ վարչապետի պաշտոնում: Ես անգամ արագ հետ եմ վերադարձել Ստրասբուրգից՝ նաև այդ նպատակով:
2.) Քո քավոր Կարեն Կարապետյանից ճշտե՞լ ես, թե ինչու նախ համաձայնվեց, ու օրեր անց ի՞նչ պատճառաբանությամբ հրաժարվեց առաջադրվել ՀՀ վարչապետի պաշտոնում: Այդ «պատճառաբանությունը» համոզի՞չ էր: Առավել ևս 2020, 2021, 2023 թթ. տեղի ունեցածի ու ընթացիկի համատեքստում: Խիստ կասկածելի չէ՞:
3.) Դու էլ ի՞նչ գիտես 2018 թ. մասին: Օրինակ, անձամբ քո, քո քավոր Կարեն Կարապետյանի, քո ղեկավար Ռոբերտ Քոչարյանի ու էլի այլոց մասին: Ի՞նչ էիք անում, ու՞մ հետ էիք անում:
Առայժմ այսքանը…»: