Հանրային տրանսպորտից իջնելուց հետո քաղաքացի է մահացել, հայտնել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ թիվ 46 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտից իջնելիս ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, այնուհետև կանգառում գիտակցությունը կորցրել է։ Վարորդը և քաղաքացիները փորձել են օգնություն ցուցաբերել, սակայն քաղաքացին, գիտակցության չգալով, մահացել է։
