«Լաբուբու» տիկնիկները՝ մեծ էկրանին | Radar Armenia

«Լաբուբու» տիկնիկները՝ մեծ էկրանին

Pop Mart և Sony Pictures ընկերությունները հայտարարել են՝ «Լաբուբու» տիկնիկները շուտով կունենան իրենց սեփական գեղարվեստական ֆիլմը։

Ընկերությունները հայտնել են, որ «Լաբուբու» ֆիլմը, որը կմիավորի կենդանի դերասանական մասնակցությունը և համակարգչային անիմացիան, այժմ գտնվում է մշակման փուլում:

Վերջին տարիներին Labubus-ը դարձել է համաշխարհային սենսացիա, ինչի արդյունքում Pop Mart-ի վաճառքները հասել են 40 միլիարդ դոլարի՝ գերազանցելով այնպիսի մրցակիցների, ինչպիսիք են Barbie-ի արտադրող Mattel-ը:

Ֆիլմի մասին հայտարարվել է Փարիզում, խաղալիքների 10-ամյակին նվիրված համաշխարհային ցուցահանդեսային շրջագայության ընթացքում:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment