Թորոսյանը՝ մեկամյա երեխայի ծեծի դեպքի մասին




armtimes.com «Նախարարությունը պատասխատանու չէ տեղում երեխաների նկատմամբ մոնիթորինգի համար: Դա համայնքային ֆունկցիա է, համայնքում աշխատող խնամակալության և հոգաբարձության մարմինն է պատասխանատուն: ԱՍՀՆ միասնական սոցիալական ծառայությունը աջակցում է այդ մարմնին և ունի խորհրդատվական ձայնի իրավունք»:


 


Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով 1 տարեկան երեխայի ծեծի դեպքին: Լրագրողը հետաքրքրվել էր՝ սոցաշխատողների թերացում կա՞ այս հարցում:


 


Ըստ նախարարի՝ անապահով ընտանիքները գնահատվում են տարեկան մեկ անգամ, և եթե լինում է որևէ ահազանգ, զբաղվում են երեխաների հարցով: Արսեն Թորոսյանն անձամբ մի քանի երեխաների դեպքով ամեն օր զբաղվում է:


 


«Պետք չէ ուռճացնել դժբախտությունը և սարքել, որ ամբողջությամբ այդպիսի վիճակ է հանրապետությունում: Դժբախտաբար, նման դեպքեր կան, ճգնաժամային կենտրոններում ունենք տասնյակ, եթե ոչ հարյուրավոր երեխաներ, որոնց մասով մենք նախապես իմացել ենք, որ նման իրավիճակ է, և վերցրել ենք ընտանիքից՝ խնամակալության և հոգաբարձության մարմինների որոշման համաձայն և պահում ենք մեր կենտրոններում:


 


Բայց նաև լինում են դեպքեր, որոնք գնահատվում են ոչ այդքան սուր, և չեն վերցվում երեխաները: Լինում են դեպքեր, երբ վերցնելուց հետո վերամիավորման մասին որոշումներ են կայացվում»,- ասաց նախարարը:


 


Նախարարը նաև ընդգծեց՝ սա մշտական գործընթաց է, և ԱՍՀՆ-ն ամենօրյա ռեժիմով զբաղվում է նմանատիպ հարցերով:


Leave a Comment