Amazon-ը ներկայացրել է Alexa թվային սարգավորման նորացված տարբերակը՝ Alexa+-ը։ Այն հիմնված է արհեստական բանականության վրա և նախատեսված է ապահովելու ավելի բնական ու շարունակական հաղորդակցություն։
Նոր տարբերակը կարող է հետևել զրույցի համատեքստին, հիշել նախորդ հարցերը և տրամադրել առավել ամբողջական պատասխաններ։
Թարմացումը իրականացվում է երբ խելացի բարձրախոսների շուկան բախվում է աճող մրցակցության՝ հատկապես արհեստական բանականությամբ աշխատող չաթբոտների կողմից, որոնք կարողանում են տրամադրել ավելի ընդլայնված և բովանդակալից պատասխաններ, ինչպիսիք են ChatGPT, Gemini և Claude։
Տվյալների համաձայն՝ օգտատերերը գնում են սարքը, սակայն հետագայում քիչ են օգտվում վճարովի ծառայություններից։ Այդ պատճառով Amazon-ը վերջին տարիներին կրճատումներ է իրականացրել իր «սարքեր և ծառայություններ» բաժնում։
Alexa+-ը հասանելի կլինի անվճար Amazon Prime բաժանորդների համար, իսկ մյուս օգտատերերի համար՝ ամսական £19.99 դրամ։
