19 մարտի 2026 – 17:46 AMT
PanARMENIAN.Net – Պրոբացիան հրապարակել է, որ կարող է գործարար Սամվել Կարապետյանը մտնել ուղիղ եթեր՝ թող մտնի ուղիղ եթեր, ասի ինչ է ասում, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարների մասին:
Նա հավելել է, որ երկու օլիգարխներն էլ թույլիկ են՝ և վերլուծական մտքով, և բառապաշարով: Ըստ նրա նման քննարկումները հիմնավոր չեն՝ հարցադրելով, թե ինչով են իր ընդդիմախոսները ուժեղ և ինչով է ինքը թույլ, գրում է Radar Armenia-ն:
«Որ մի հատ էլ ուժեղի և թույլի հարց են բարձրացնում, մի հատ հասկանանք՝ իրենք ինչով են ուժեղ, մենք ինչով ենք թույլ։ Եթե այդ օլիգարխները կարող են 30 անգամ ձգվել, թող ուղիղ եթերում 30 անգամ ձգվեն։ Ես 30 անգամ չեմ կարող ձգվել, բայց կարող եմ 100 կմ հեծանիվ քշել։ Թող գան, իրենք ձգվեն, ես հեծանիվ քշեմ։ Ուրիշ ինչի՞ց են ուժեղ, ինտելեկտի՞ց։ Թող մտնեն ուղիղ եթեր, իրենց ինտելեկտը ցույց տան։ Ես համոզված եմ, որ երկու օլիգարխներն էլ թույլիկ են՝ և՛ վերլուծական մտքով, և՛ բառապաշարով»,- ասել է նա։
Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին են հայտարարել մեծահարուստներ Սամվել Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժերը: