Քուվեյթի նավթավերամշակման գործարանի արտադրական ստորաբաժանումներից մեկում հրդեհ է բռնկվել իրանական անօդաչու թռչող սարքի հարվածից հետո, հաղորդում է Քուվեյթի նավթային կորպորացիան, գրում է KUNA լրատվական գործակալությունը։
Նշվել է, որ ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ նախազգուշական միջոցները՝ աշխատողների և օբյեկտի անվտանգությունն ապահովելու համար։
Հնարավոր զոհերի կամ նյութական վնասների մասին տեղեկություններ չեն տրամադրվել։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Միացյալ Նահանգները Իսրայելի հետ համատեղ ռազմական գործողություններ սկսեց Իրանի դեմ։ Իսլամական Հանրապետության բազմաթիվ քաղաքներ, այդ թվում՝ մայրաքաղաքը, հարձակման ենթարկվեցին։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցրեց Իսրայելին և Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ավիաբազաներին։