ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է առաջիկա օրերին չեղարկել ծովում գտնվող իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցները՝ այն օգտագործելով Թեհրանի դեմ։
«Առաջիկա օրերին մենք կարող ենք չեղարկել ծովում գտնվող իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցները՝ մոտ 140 միլիոն բարել։ Կախված նրանից, թե ինչպես եք հաշվարկում, դա 10-ից մինչև երկու շաբաթվա մատակարարում է, որը իրանցիները փորձում էին վաճառել։ Այս ամբողջ ծավալը պետք է գնար Չինաստան։ Ըստ էության, մենք իրանական բարելները կօգտագործենք իրանցիների դեմ՝ գները ցածր պահելու համար հաջորդ 10 կամ 14 օրվա ընթացքում, մինչ մեր արշավը շարունակվում է», – ընդգծել է Բեսենթը։
