
Ունենալով աղքատիկ քարոզչական զինանոց՝ Նիկոլը ստեղծում է կեղծ երկընտրանք՝ խաղաղություն կամ պատերազմ՝ կարծելով, թե կկարողանա սրա օգնությամբ վերարատադրդվել: Մինչդեռ ոչ ոք ընդդիմության մեջ պատերազմից չի խոսում, իսկ միակ բանը, որ ցանկություն կա վերանայելու, խաղաղության այն պայմաններն են, որոնք ավելի շատ ու ավելի շուտ մաքուր կապիտուլյացիա են հիշեցնում: Այսինքն՝ հիմա ոչ թե խաղաղություն է, այլ կապիտուլյացիոն իրականություն, որի գլխին թառել է Նիկոլը՝ խոստանալով, որ Հայաստանը երբեք ոտքի չի կանգնի այնքան ժամանակ, քանի դեռ ինքն է իշխանությունը:
Ինչ վերաբերում է Դադիվանքին կամ Արարատին, ապա Նիկոլի հայտարարությունն առավել քան թրքաբարո է, Բա ո՞ւմն են Դադիվանքը, Ամարասը կամ Արարատը, Իլհամինն ու Էրդողանի՞նը: Անկախ նրանից, թե որ պետության տարածքում են դրանք գտնվում, դրանք հայ ժողովրդինն են. Արարատը մերն է որպես ազգային խորհրդանիշ, Արցախի սրբավայրերն էլ մերն են որպես առաջին քրիստոնյա ժողովրդի կողմից այդ ժողովրդի բազմահազարամյա հայրենիքում կառուցված սրբատեղիներ, դրանք ուդիական չեն, դրանք առավել ևս ադրբեջաական չեն ու չեն կարող լինել, և եթե Դադիվանքն ու Արարատը հայկական համարելը կարող է բերել պատերազմ, ապա դա նշանակում է, որ մենք պետություն չունենք, նշանակում է, որ մենք ուղղակի ճիճուներ ենք՝ կախված Իլհամի տրամադրությունից: Մինչ Ադրբեջանոմ «Արևմտյան Զանգեզուրի» տեղանունների բառարան են հրապարակում ու կեղծ օրակարգ ձևավորում, Նիկոլը, փաստորեն, այստեղ թշնամու սպառնալիքներն է հնչեցնում, ինչը կրկնակի ստորացուցիչ է. երբ քո երկրի ղեկավարը դառնում է թշնամուդ խոսնակը, դա նշանակում է՝ դու գոյություն չունես պազրապես, դու անցել ես պատմության գիրկը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: