«Աշխարհը, Մերձավոր Արևելքը և անշնորհակալ դաշնակիցները Եվրոպայում պետք է շնորհակալություն հայտնեն Թրամփին»․ Հեգսեթ

«Աշխարհը, Մերձավոր Արևելքը և անշնորհակալ դաշնակիցները Եվրոպայում պետք է շնորհակալություն հայտնեն Թրամփին»․ Հեգսեթ

Փենթագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հանդես է եկել Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայելական գործողությունների ընթացքի վերաբերյալ հայտարարությամբ՝ նշելով, որ անբարեխիղճ մամուլը թերագնահատում է հաջողությունները և ուռճացնում ծախսերը՝ փորձելով կասկածի տակ դնել յուրաքանչյուր քայլը: Նա նշել է, որ լրատվամիջոցների նպատակն է հակամարտությունը ներկայացնել որպես «անվերջանալի պատերազմ», սակայն իրականությունն այլ է: Այս մասին հայտնում է Clash Report-ը։

«Ցավոք, TDS-ն (Trump Derangement Syndrome) նրանց ԴՆԹ-ի մեջ է։ Նրանք ցանկանում են, որ Թրամփը պարտություն կրի», – հայտարարել է Հեգսեթը։

Հեգսեթի խոսքով մինչ օրս Իրանի տարածքում հարված է հասցվել ավելի քան 7000 թիրախի, և ԱՄՆ ուժերի կարողությունները շարունակում են աճել, մինչդեռ Իրանի կարողությունները նվազում են: Նա հավելել է, որ իրանցիները շարունակում են կրակել, սակայն նրանց հնարավորությունները սահմանափակ են։

«Աշխարհը, Մերձավոր Արևելքը, մեր անշնորհակալ դաշնակիցները Եվրոպայում և նույնիսկ մեր որոշ լրատվամիջոցներ պետք է մի բան ասեն Թրամփին. շնորհակալություն», – նշել է Հեգսեթը։

Leave a Comment