
Ֆինլանդիան իններորդ տարին անընդմեջ ճանաչվել է աշխարհի ամենաերջանիկ երկիրը, երկրորդ տեղում՝ Իսլանդիան է, իսկ երրորդում՝ Դանիան։ Այս մասին նշվում է Երջանկության համաշխարհային զեկույցում։
Ամենաերջանիկ երկրների տասնյակում են հայտնվել Կոստա Ռիկան, Շվեդիան, Նորվեգիան, Նիդեռլանդները, Իսրայելը, Լյուքսեմբուրգը և Շվեյցարիան։ Միացյալ Նահանգները զբաղեցրեց 23-րդ տեղը։
Ըստ զեկույցի Հայաստանը զբաղեցնում է 89-րդ հորիզոնականը, Վրաստանը՝ 91, Թուրքիան՝ 94, Իրանը՝ 97, Ադրբեջանը՝ 102, իսկ Ռուսաստանը՝ 79։
Ամենադժբախտ երկիրը, ինչպես և մեկ տարի առաջ, ճանաչվել է Աֆղանստանը։ Ցուցակում են նաև Սիերա Լեոնեն, Մալավին, Զիմբաբվեն, Բոտսվանան, Եմենը և Լիբանանը: