Բաղդադի օդանավակայանի մոտակայքում գտնվող ամերիկյան լոգիստիկ բազան ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակմանը


Միջազգային


Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտակայքում գտնվող ամերիկյան լոգիստիկ ճամբարը ենթարկվել է երկու անօդաչու թռչող սարքերի հարձակմանը։ Այս մասին հայտնել է Al Jazeera-ն:

Հասանելի տեղեկությունների համաձայն՝ ներկայումս հնարավոր զոհերի կամ վնասի չափի մասին տեղեկություններ չկան։ Ճամբարը համարվում է Իրաքի մայրաքաղաքում ԱՄՆ ուժերի համար կարևոր մատակարարման կենտրոն։

Միևնույն ժամանակ, Իրաքի ժողովրդական մոբիլիզացիայի ուժերը հայտարարել են, որ իրենց ստորաբաժանումները մի շարք ավիահարվածների թիրախ են դարձել։


Leave a Comment