
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել իրանական Մի-17 ռազմական ուղղաթիռին Արևմտյան Իրանի տարածքում՝ Համադանում, հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
ՑՂԱՀԱԼ-ի տվյալներով՝ գիշերը իսրայելական մարտական ինքնաթիռը, գործելով ճշգրիտ հետախուզական տվյալների հիման վրա, Սանանդաջի օդանավակայանում հայտնաբերել և ոչնչացրել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային ուժերին պատկանող Մի-17 ուղղաթիռ։