Անվտանգության վերլուծության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմաբան-միջազգայնագետ Էդուարդ Աբրահամյանը գրում է.
«Եթե ՆՓ-ն ՀՀ Սահմանադրությունից հանում է պետականության իրավականության գլխավոր աղբյուրի հղումը` պետության հիմնադիր քաղաքական ակտ հանդիսացող Անկախության հռչակագիրը, դրա փոխարեն ի՞նչ է առաջարկվում մտցնել։
Այսինքն` Անկախության հռչակագիրը, որի վրա «նստած» է Սահմանադրությունը, ի՞նչ իրավահավասար ու օրինական քաղաքական փաստաթղթով է փոխարինվելու։ ԱՊՀ հիմնադրման Ալմ֊Աթայի 1991թ. հռչակագրո՞վ»։