Այսօր Բաքվից մեկնել են հացահատիկով բեռնված վագոններ, որոնք Ռուսաստանից Ադրբեջանի միջոցով տարանցիկ ճանապարհով էին ուղևորվում Հայաստան, հայտնել է ադրբեջանական լրատվամիջոոցները։
Ըստ հրապարակումների՝ Հայաստան է ուղարկվել 7 վագոն, որոնք տեղափոխում են 488 տոննա հացահատիկ։
Մինչ օրս Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի միջոցով տարանցիկ ճանապարհով տեղափոխվել է ավելի քան 23 000 տոննա հացահատիկ, ինչպես նաև ավելի քան 700 տոննա պարարտանյութ, նշել է ԶԼՄ-ն։
2025 թվականի նոյեմբերին ռուսական ցորենով բեռնված գնացք էր ժամանել Հայաստան՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը տեղեկացրել էր, որ մինչև 2026 թվականի հունվարի վերջ նախատեսում է Ադրբեջանի տարածքով նոր երկաթուղային երթուղով Հայաստան ուղարկել ցորենով բեռնված ևս 132 վագոն:
Վառելանյութի առաջին խմբաքանակն Ադրբեջանից ներկրվել էր 2025 թվականի դեկտեմբերի 19-ին. Հայաստան էր մուտք գործել 1300 տոննա A95 բենզին հայ-վրացական սահմանին գտնվող Այրում կայարանով: Ադրբեջանական լրատվամիջոցները հունվարի 9-ին հայտնել էին Բաքվից դեպի Հայաստան նավթամթերքի 2-րդ խմբաքանակի առաքման մասին։
Փետրվարի 3-ին Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով ուղարկված հացահատիկով բեռնված երկաթուղային վագոնները հասել էին Հայաստան։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտարարել էր, որ Հայաստանը 1-2 ամսից կարող է ապրանքներ արտահանել Ադրբեջան։
