ԱՄՆ Սենատը կրկին մերժել է բանաձևը, որը պահանջում էր, որ նախագահ Դոնալդ Թրամփը ստանա Կոնգրեսի համաձայնությունը Իրանի դեմ ռազմական գործողությունների համար, հայտնել է «Ինտերֆաքս»-ը։
Քվեարկության արդյունքում 47 օրենսդիր կողմ է քվեարկել բանաձևին, իսկ 53-ը՝ դեմ։
Դեմոկրատ սենատոր Քորի Բուքերի կողմից ներկայացված բանաձևը պահանջում էր, որ ԱՄՆ նախագահը «դուրս բերի Միացյալ Նահանգների զինված ուժերը Իրանի դեմ կամ դրա դեմ մարտական գործողություններից, եթե դա հստակորեն թույլատրված չէ պատերազմ հայտարարելով կամ ռազմական ուժի կիրառման հատուկ լիազորագրով»։
Թրամփը քննադատեց ԱՄՆ դաշնակիցներին Իրանի դեմ գործողություններին մասնակցելու դժկամության համար։ ԱՄՆ կոնգրեսականները չեն թույլատրել Իրանի դեմ ռազմական ուժի կիրառումը։
Կոնգրեսի հանրապետականների ճնշող մեծամասնությունը պաշտոնապես աջակցում է Սպիտակ տան գործողություններին։
Նրանք կարծում են, որ Թրամփը, ինչպես ցանկացած այլ նախագահ, իրավունք ունի, համաձայն «Պատերազմի լիազորությունների մասին» օրենքի, սահմանափակ ռազմական հարվածներ հասցնել առանց Կոնգրեսի պաշտոնական թույլտվության։
