Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին անդրադարձել է Մակրոնի գրառմանը.
«Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը։ Նա չի դատապարտել Իսրայելին, երբ այն պայթեցրեց Թեհրանի վառելիքի պահեստը՝ միլիոնավոր մարդկանց ենթարկելով տոքսինների ազդեցությանը։
Նրա ներկայիս «մտահոգությունը» չի առաջացել մեր գազային օբյեկտների վրա Իսրայելի հարձակումից հետո։ Այն առաջացել է մեր հակահարվածից։ Ցավալի է»,-գրել է Արաղչին X սոցիալական ցանցի իր էջում։
