Իրանը հրթիռային hարված է հասցրել Իրաքում գտնվող ամերիկյան բազային


Միջազգային


Իրանը հրթիռային հարված է հասցրել Իրաքյան Քրդստանի Սուլեյմանիե նահանգում գտնվող ԱՄՆ ռազմաբազային և հակակառավարական ուժերի շտաբ-բնակարանին։

Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մամուլի ծառայությունը։

«Սուլեյմանիե նահանգում գտնվող ԱՄՆ ռազմաբազան և Սուլեյմանիե նահանգում գտնվող հակակառավարական ուժերի շտաբ-բնակարանը ենթարկվել են ԻՀՊԿ ցամաքային ուժերի հրթիռային ստորաբաժանումների կողմից հարվածների», – մեջբերում է Իրանի պետական ​​հեռարձակողը: 


Leave a Comment