Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել ամերիկացի գործարար Մարիո Նավալին. ԶԼՄ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել IBC Group-ի հիմնադիր, բլոգեր և գործարար Մարիո Նավալին, գրել է «Հրապարակը»։

Նավալին հայտնի է X հարթակում համաշխարհային առաջնորդների հետ իր հարցազրույցների շնորհիվ։ Նրան հարցազրույց են տվել SpaceX, Tesla և X ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը, Բելառուսի Ալեքսանդր Լուկաշենկոն և այլք, հայտնի է նաև իր «Կլոր սեղան» նախագծով, որտեղ քննարկում է քաղաքական և տնտեսական արդիական թեմաներ։

Կարապետյանը 2025 թվականի նոյեմբերին հարցազրույց էր տվել ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին, որը մեծ արձագանք էր գտել հայաստանյան և արտասահմանյան մամուլում։

Leave a Comment