ԱՄՆ մայրաքաղաքում անվտանգության լուրջ տագնապ է հայտարարվել այն բանից հետո, երբ «Ֆորտ Մաքնեյր» ռազմաբազայի երկնքում, որտեղ բնակվում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, հայտնաբերվել են անհայտ ծագման անօդաչու թռչող սարքեր։
Ըստ The Washington Post-ի՝ վերջին տասն օրվա ընթացքում ԱԹՍ-ների կանոնավոր թռիչքները ստիպել են Սպիտակ տանը քննարկել բարձրաստիճան պաշտոնյաների շտապ տարհանման հարցը։ Միջադեպը տեղի է ունենում Իրանի հետ ծայրահեղ լարված հարաբերությունների ֆոնին, ինչի պատճառով ԱՄՆ մի շարք ռազմակայաններում սահմանվել է պաշտպանության «Charlie» մակարդակ։
Թեև սարքերի ծագումը պաշտոնապես չի հաստատվել, հետախուզական ծառայությունները սա դիտարկում են որպես ուղղակի սպառնալիք երկրի ղեկավարության անվտանգությանը՝ կապելով այն Թեհրանի հնարավոր վրեժխնդրության ծրագրերի հետ։
