Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է հակամարտության նոր փուլի մեկնարկի մասին

Իրանի գազային ենթակառուցվածքների դեմ հարվածները նշանավորեցին տարածաշրջանում հակամարտության նոր փուլի սկիզբը։

Այս մասին սոցիալական ցանցերում գրել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

Նրա խոսքով՝ «թշնամին փորձում է թաքցնել իր անհաջողությունները մարտադաշտում՝ թիրախավորելով ենթակառուցվածքները»։

«Նրանց համար սա համարժեք է ինքնասպանության։ Գործի է դրվել «ակն ընդ ակն» սկզբունքը, և հակամարտությունը հասել է նոր մակարդակի», — գրել է Ղալիբաֆը։

Չորեքշաբթի օրը Իրանի Բուշեհր նահանգի Ասալույե շրջանի ղեկավարը հայտնել է, որ Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Հարավային Փարս գազի հանքավայրի մի քանի օբյեկտներում հրդեհներ են բռնկվել։

Leave a Comment