Ամենաբարդ մրցակիցս Ռեալը չէր, դուք գաղափար անգամ չունեք․ Գվարդիոլա


Սպորտ


«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալն» իր մարզչական կարիերայի ամենաբարդ մրցակիցը չի եղել։

Երեքշաբթի օրը «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում սեփական հարկի տակ 1:2 հաշվով զիջեց «Ռեալին»՝ ավարտելով պայքարը մրցաշարում։ Թիմերի միջև կայացած առաջին խաղում մադրիդյան ակումբը հաղթել էր 3:0 հաշվով։

Անվանի հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր սոցցանցերում մեջբերել է իսպանացի մասնագետի խոսքերը.

«Ո՛չ, ես չեմ կարող ասել, որ Մադրիդի «Ռեալն» ամենաբարդ մարտահրավերն էր իմ ողջ կարիերայում։ Ամենամեծ փորձությունը Յուրգեն Կլոպի «Լիվերպուլն» էր։ Գուցե Իսպանիայում դա չեն նկատել, բայց դուք գաղափար անգամ չունեք, թե ինչ էր նշանակում խաղալ այն «Լիվերպուլի» դեմ։ Դա ցնցող և շատ օգտակար փորձ էր»։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 


Leave a Comment