Իրանում նոր ատոմակայանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան․ Գրոսսի

Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեղեկություններ չունի Իրանի Սպահան քաղաքում կառուցվող նոր միջուկային օբյեկտի ներկայիս վիճակի մասին։ Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։

Նրա խոսքով՝ ինքը ներկայում գտնվում է Վաշինգտոնում, որտեղ մասնակցում է համաժողովի և հանդիպումներ է անցկացնում ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների հետ։ Գրոսսին նշել է, որ խոսքը ստորգետնյա կառույցի մասին է, սակայն ՄԱԳԱՏԷ-ի մասնագետները դեռ չեն այցելել այդ տարածք։

Գործակալության ղեկավարն ընդգծել է, որ նախապես նախատեսված տեսչական այցը չեղարկվել է այն բանից հետո, երբ նշված օբյեկտը ենթարկվել է հարվածների 12-օրյա ռազմական բախումների ընթացքում։

Գրոսսիի փոխանցմամբ՝ Իրանը ՄԱԳԱՏԷ-ին տվյալ օբյեկտի գոյության մասին տեղեկացրել է նախորդ տարվա հունիսին։ Սակայն մինչ այժմ միջազգային տեսուչները հնարավորություն չեն ունեցել տեղում ուսումնասիրություն իրականացնել։

Leave a Comment