ԱՄՆ-ի երկնքում յոթ տոննա կշռող ասուպ է պայթել



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Մոտավորապես յոթ տոննա կշռող մեծ ասուպ է մտել Երկրի մթնոլորտ՝ ԱՄՆ Օհայո նահանգի վրայով։ Ասուպը շարժվել է մոտավորապես ժամում 72 հազար կիլոմետր արագությամբ և քայքայվել է մթնոլորտում՝ հզոր թրխկոց առաջացնելով, հաղորդում է AP News-ը։

Ասուպը առաջին անգամ նկատվել է մոտավորապես 80 կիլոմետր բարձրության վրա Էրի լճի վրայով թռչռլիս։ Ասուպի տրամագիծը մոտավորապես 1,8 մետր էր։ Այն անցել է մոտ 55 կիլոմետր մթնոլորտի վերին շերտերով և քայքայվել է Օհայոյի հյուսիսային մասում։ Սակայն մի քանի նահանգների բնակիչներ՝ Վիսկոնսինից մինչև Մերիլենդ, նկատել են պայծառ կրակե գունդը։

Ըստ Ամերիկյան ասուպային ընկերության՝ ասուպը  երկնքում թռել է մոտավորապես 9:00-ին և տեսանելի է եղել անզեն աչքով, ինչը բավականին հազվադեպ է նման երևույթների համար։

Տիեզերական մարմնի քայքայումը արձակել է մոտավորապես 250 տոննա տրոտիլի համարժեք էներգիա. տարածաշրջանի բնակիչները լսել են բարձր գվվոց, իսկ Ազգային օդերևութաբանական ծառայության աշխատակիցները նույնիսկ զգացել են թրթռումներ։

ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայությունը հաստատել է ցնցող ալիքի հայտնաբերումը: Դեռևս բեկորների հայտնաբերման մասին հաղորդագրություններ չկան, սակայն փորձագետները կասկածում են, որ մակերես կարող են փոքր բեկորներ հասած լինել:

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment