Արարատի ոստիկանները քաղաքացու նշած վայրում հրացան, ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերել

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները:

Հերթական դեպքը գրանցվել է Համայնքային ոստիկանության Արարատի բաժնում: Բացատրական աշխատանքի շնորհիվ ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Նոյակերտ գյուղի գերեզմանատան մոտ զենք-զինամթերք է թողել:
Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «ԱԿ» տեսակի ինքնաձիգ, մեկփողանի որսորդական հրացան, լուսաձայնային ատրճանակ և փամփուշտներ:

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։

ՆԳՆ ոստիկանություն

Leave a Comment