Ո՜վ հայ ժողովուրդ, քո փրկությունը Նիկոլի «պեռաժկու» մեջ է

ՔՊ-ական Խաչատրյան Արմենը պարզաբանել է, թե ինչու է Նիկոլն ավտոբուսներում «պեռաժկի» կրծելով թափառում: Ըստ «Միլիցա Արմենի»՝ այդպես են անում, որ ժողովուրդը տեսնի՝ այստեղ խաղաղ է ու ամեն ինչ՝ լավ, որպեսզի մարդիկ ներդրումներ անեն, աշխատեն, այստեղ ապրեն, որպեսզի օտար ափերում ապրող հայերը գան Հայաստան՝ հասկանալով, որ իրենց համար աշխարհի ամենալավ, հարմար ու անվտանգ երկիրը Հայաստանն է: «Ա՛յ դրա համար ենք էդ ամեն ինչն անում»,- ասել է Արմենը:

Արմենն ակնհայտորեն չի իմացել՝ ինչ անի, որ շեֆի ախմախությունները հնարավորինս դրական լույսի ներքո մատուցի, ինչի արդյունքում շատ տգեղ բան է ստացվել:

Ստացվում է՝ հայ ժողովուրդը Նիկոլի «պեռաժկիին» էր մնում, որ վերջապես հասկանա, թե որքան հրապուրիչ է Հայաստանում ապրելը, որպեսզի սփյուռքահայերը վերջապես լցվեն Հայաստան, իրենց հետ բերեն ունցած ողջ կապիտալն ու ծաղկեցնեն երկիրը, որպեսզի ցնծան շարքային քաղաքացիներն ու վերջապես մոռանան այն ավերը, որ Նիկոլը բերեց Հայաստանի գլխին նախքան ավտոբուսներում «պեռաժկի» ուտելը:

Դե եթե պեռաժկին այդքան հրաշագործ բան է, ինչպես ներայացրել է Արմենը, Նիկոլը թող պատերազմից առաջ կրծեր դա, Իլհամն էլ տեսներ ծամելն ու ձեռք քաշեր Արցախը զավթելու ծրագրերից: Եթե «պեռաժկին» կարող է մանիպուլացնել իրականութան ընկալումը, այն գունավորել վարդագույնով ու հրապուրիչ դարձնել անհրապույրը, ապա ինչո՞ւ չէր կարող թշնամուն ստիպել վերջապես դադարել մեզ ատել, իսկ աշխարհի հզորներին՝ հայ ժողովրդի արյունը գնահատել:

Հուսանք՝ նման հիմարություններ ՔՊ-ականներն ավելի հաճախ դուրս կտան. որքան շատ ախմախ-ախմախ խոսեն, այնքան ավելի արագ մարդիկ գլխի կընկնեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment