Ավանեսյան․ Ապահովագրության դեպքում բժիշկների վճարումը կախված է ծանրաբեռնվածությունից

Ավանեսյան․ Ապահովագրության դեպքում բժիշկների վճարումը կախված է ծանրաբեռնվածությունից

18 մարտի 2026 – 16:21 AMT

PanARMENIAN.Net – Ապահովագրության շրջանակում փոխվել է բժիշկների և բուժաշխատողների աշխատանքի փոխհատուցման ամբողջ տրամաբանությունը` վճարումը կախված է ծանրաբեռնվածությունից, ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով բուժաշխատողների դժգոհություններին։

«Եթե առաջ ունեինք հստակ աշխատավարձ՝ անկախ քանի պացիենտ ունեն, հիմա ապահովագրության տրամաբանությամբ աշխատանքը և դրա ծանրաբեռնվածության հոսքը հաշվի չառնելու մեխանիզմից անցում ենք կատարում դեպի փոխհատուցում»,- ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Ավանեսյանը նշել է, որ հունվար և փետրվար ամիսներին անցումային փուլում առաջացել են որոշ ուշացումներ, սակայն դրանք արդեն լրացվել են։ Նրա խոսքով՝ մարտ ամսին արդեն բազմաթիվ բուժաշխատողներ ստացել են բարձրացված աշխատավարձեր։

Միաժամանակ նախարարը նշել է, որ որոշ ուղղություններով խնդիրներ են արձանագրվել։ Խոսքը վերաբերում է հատկապես պոլիկլինիկաներում աշխատող ինֆեկցիոնիստներին, տուբերկուլոզի մասնագետներին և գինեկոլոգներին, որոնք, ըստ նախարարի, նկատելի սպասարկում չեն իրականացնում։

Ավանեսյանը հայտնել է, որ այս մասնագետներին կարող է առաջարկվել վերապատրաստվել ընտանեկան բժշկության ոլորտում, որտեղ ներկայում մասնագետների պակաս կա։

Leave a Comment