Փորձելով պարզաբանել, թե ինչ նկատի ունեն, երբ պնդում են, թե անկախությունը քչերից կախվածությունը շատերից կախվածությամբ փոխարինելն է՝ Նիկոլը բերել է ջրի ու դրա մատակարարների օրինակը՝ պատմելով առակ այն մասին, թե որքան վատ է, երբ ջրի մատակարարը լինում է միայն մի հոգի. այդ մի հոգին մե՛րթ չարաշահում է իր գերիշխող դիրքը, մե՛րթ ուղղակի ի վիճակի չի լինում կատարել իր պարտականությունը: Մինչդեռ, ըստ Նիկոլի, երբ մատակարարը ոչ թե մեկն է, այլ 7,8-ը, դա տալիս է ընտրության հնարավորութուն, ինչն էլ էապես բարձրացնում է անկախության մակարդակը:
Զուտ տեսականորեն Նիկոլը լիովին ճիշտ է. 8-ը 1-ից լավ է: Բայց այստեղ հարցն այլ է՝ ովքե՞ր են այդ 7-ը կամ 8-ը, որոնք իբր պետք է բարձրացնեն Հայաստանի անկախության մակարդակը:
Այդ 7-ի կամ 8-ի մեջ կան առնվազը երկուսը, որոնք գոյաբանական վտանգ են ներկայացնում Հայաստանի համար. Ադրբեջանն ու Թուրքիան են, որոնց տակն ընկնելով՝ Նիկոլն իբր ուզում է բարձրացնել Հայաստանի անկախության մակարդակը:
Նիկոլը չի՞ վախենում, որ «ջրամատակարար» թուրքերը կարող են ուղղակի թունավորել ջուրը կամ այն դարձնել այնպիսի լծակ, որի օգնությամբ փաստացի կոչնչացնեն Հայաստանի պետությունը՝ ստիպելով մեզ ամեն անգամ սեփական կենսական շահերի հաշին սպասարկել Թուքիայի ազգային շահերը, որոնք, ինչես հայտնի է, ուղղակի պարտադրում են Կովկասում Հայաստանի չգոյություն:
Հետևաբար՝ եթե իսկապես խնդիր է դրված 1-ը 8-ով փոխարինելու, ինչը, իհարկե, սուտ է, ապա այդ 8-ի մեջ պետք է բացառվեն թուրքերը: Բայց այդ դեպքում էլ կորում է Նիկոլի ամբողջ լեզվախաղի բուն իմաստը, իսկ այն միակն է՝ Հայաստանը դարձնել թուրքական լիարժեք ազդեության գոտի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: