ՔՊ մանդատը երեկ վայր դրեցիք, այսօր ՍԴ անաչառ դատավո՞ր եք լինելու. Հարց՝ Վլադիմիր Վարդանյանին


Հասարակություն


ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն այսօր՝ մարտի 18–ին, չի մասնակցում հանձնաժողովի նիստին։ Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ դա պայմանավորված է «շահերի բախումից խուսափելով»։

Նշենք, որ ՀՀ նախագահը Վլադիմիր Վարդանյանին ներկայացրել է որպես ՍԴ դատավորի թեկնածու։

«Շահերի բախումից խուսափելու համար անհրաժեշտ է հնարավորինս այնպիսի վարքագիծ դրսևորել, որը չի ստեղծի լրացուցիչ իրավական խոչընդոտներ, որևէ սուբյեկտի համար, թե Ազգային ժողովի, թե Սահմանադրական դատարանի։ Օրինակ, տեսեք հանձնաժողովի այսօրվա օրակարգում կա Սահմանադրական դատարանի մասին օրենքում փոփոխության նախագիծ, և դրա քվեարկությանը մասնակցությունը ինքնին կարող է ստեղծել շահերի բախում»,–ասաց նա։

 

Հարցին՝ արդյոք ինքը ՍԴ–ում կլինի անաչառ դատավոր՝ հաշվի առնելով, որ երեկ է հայտարարել ՔՊ–ից դուրս գալու մասին, նա միայն ասաց, որ որևէ մեկնաբանություն չի տալիս. «Մենք խոսում ենք նաև լրատվական էթիկայի մասին, ես ձեզ ասեցի, որ այս փուլում որևէ մեկնաբանություն չեմ տալիս, շնորհակալություն»։


Leave a Comment