Tert.am-ը գրում է.
Մենք այս ընթացքում, տարբեր ձևաչափերով անընդհատ կապի մեջ ենք եղել Ղարաբաղից տեղահանված մեր քույրերի և եղբայրների հետ: Կառավարության օրակարգում 2023 թվականից ի վեր այս թեման եղել է առաջնահերթությունների շարքում: Այս մասին «Ներառական զարգացում. ձեռքբերումներ և անելիքներ» խորագրով համաժողովին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այն վերաբերում է Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների հիմնախնդիրներին և դրանց լուծման քայլերին:
«Մենք նաև հրապարակային երկխոսության միջոցով փորձել ենք մեր քաղաքականությունների շրջանակն ընդգծել Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների համար մեր ռազմավարական պատկերացումներն ավելի ընկալելի դարձնելու և ինչպես ես ձևակերպում եմ՝ Հայաստանում տնավորվելու թեմայի վրա առավել մեծ կենտրոնացվածություն ցուցաբերելու նպատակով:
Ես հույս ունեմ, որ մենք այսօր բավարար ներկայացուցչական կազմ ենք հրավիրել որովհետև, ինչպես արդեն ասացի, ես էլ անձամբ տարբեր ձևերով շփվել եմ, մասնավորապես՝ տասնյակ ղարաբաղցիներ ինձ էլեկտրոնային փոստով նամակներ են գրել, պատասխաններ են ստացել, և իհարկե այդ նամակները հիմնականում վերահասցեագրվել են մեր գործընկերներին, որպեսզի հարցերն ավելի հասցեական գնահատական ստանան: Այսօր ես հույս ունեմ, որ մենք այս ձևաչափով, որի գաղափարն ըստ էության այն խորհրդակցություններն են, որոնք անում ենք Կառավարությունում, մի անգամ էլ անենք մեր այդ ծրագրի շահառոhttps://tert.am/am/news/2026/03/18/nikol-pashinyan/4264077ւների, նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կազմով»,-նշել է նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: