Բազմաթիվ բուժաշխատողներ արդեն տեսնում են աշխատավարձի ավելացումներ. Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է բուժաշխատողների աշխատավարձերի ուշացման խնդրին:

 «Բժշկական ապահովագրության շրջանակներում փոխվել է փոխհատուցման ամբողջ տրամաբանությունը: Առաջ ունեինք սահմանված հաստիքային աշխատավարձ` անկախ նրանից, թե բժիշկը քանի պացիենտ կընդուներ, ինչ աշխատանք կտաներ: Հիմա ապահովագրության տրամաբանությունն այն է, որ դուրս ենք գալիս աշխատանքի ծանրաբեռնվածությունը, հոսքը հաշվի չառնելու մեխանիզմից, անցում ենք կատարում ըստ դեպքերի փոխհատուցման: Այս անցման շրջանակներում հունվար, փետրվար ամիսներին դեպքերի գրանցման որոշակի ուշացումներ ունեինք, որոնք լրացվել են, և մարտ ամսին արդեն վճարված աշխատավարձի մասով բազմահազար բուժաշխատողներ տեսնում են ավելացումներ»,- հավելեց նախարարը` խոսելով նաև առկա խնդիրների մասին:

 Մանրամասները` տեսանյութում:

Leave a Comment