Tert.am-ը գրում է.
Եթե Իրանի դեմ հակամարտությունը չավարտվի, մեր տնտեսության վրա դա երկարաժամկետ վատ ազդեցություն կունենա։ Այս մասին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
Նա հույս ունի, որ Իրանի շուրջ ռազմական զարգացումները կարճաժամկետ կլինեն, և միայն այդ դեպքում մեր տնտեսության մեջ վնասները կլինեն հնարավորինս քիչ։
«Վնասներ ակնհայտորեն հիմա էլ կան` որոշ ապրանքների գների բարձրացման տեսքով մենք տեսնում ենք, որ կան գնաճային ռիսկեր։ Նաև որոշ ապրանքների արտադրության համար Հայաստանը հումք է ստանում Իրանից, և այս դեպքում ևս գնաճային ռիսկեր հնարավոր է` առաջանան»,– նշեց նախարարը։
Պապոյանը հիշեցրեց, որ Իրանի հետ ունենք բավականին մեծ առևտրաշրջանառություն` ներմուծում–արտահանում և հասկանալի է, որ Իրանի դեմ հակամարտության ձգձգումը մեր տնտեսության վրա կարող է ունենալ երկարաժամկետ ոչ դրական ազդեցություն։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: