Սամվել Կարապետյանը խոստանում է մեծացնել ՀՀ պաշտպանական բյուջեն. Արեգա Հովսեփյան

2 ամիս առաջ մեկնարկել է Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագիրը, որը, իրապես, հեղափոխական է լինելու Հայաստանի տնտեսության  համար, այս ծրագիրը հույս է ներշնչել ժողովրդին, որ նրանք կարող են ապրել բարեկեցիկ կյանքով, Սամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» անվտանգային ծրագրի շնորհանդեսին հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը:

Նա տեղեկացրեց, որ այսօր ներկայացնելու են ՀՀ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» անվտանգային ծրագիրը:

«Ինչպես այս սրահի նախամուտքում, այնպես էլ բեմի վրա կարող եք տեսնել նկարներ, որոնք ցույց են տալիս մեր անվտանգային համակարգի թշվառ վիճակը: Մենք այս նկարներում տեսնում ենք ավերում և կառուցում: Ավերված տունը Ստեփանակերտում գտնվող իմ մորաքրոջ բնակարանն է: Այսօր այդ տունը չկա, հողին է հավասարացվել, որովհետև ՀՀ-ում թույլ և ՀՀ ազգային շահերը չսպասարկող իշխանություններ են»,- ներկայացրեց նա:

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը հայտարարեց, որ ՀՀ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը խոստանում է մեծացնել ՀՀ պաշտպանական բյուջեն: Հովսեփյանը շեշտեց, որ անվտանգությունը սկսվում է սահմանների անխոցելիությունից: Նրա խոսքով՝ մեր սահմանները պետք է լինեն ժամանակակից տեխնոլոգիաների և արհեստական բանականության ներդրման միջոցով: Արեգա Հովսեփյանն ընդգծեց, որ ՀՀ սահմանի յուրաքանչյուրը մետրը պաշտպանված է լինելու:

Դիտեք նաև՝

Leave a Comment