Միքայել սրբազանը կմնա տնային կալանքի տակ, բայց կկարողանա ներկա լինել պատարագներին

Միքայել սրբազանը կմնա տնային կալանքի տակ, բայց կկարողանա ներկա լինել պատարագներին

18 մարտի 2026 – 13:29 AMT

PanARMENIAN.Net – Առաջին ատյանի դատարանի կողմից մեղավոր ճանաչված Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կմնա տնային կալանքի տակ:

փաստաբանները վերաքննիչ դատարանին դիմել են՝ խնդրելով վերացնել նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը։

Փաստաբան Երեմ Սարգսյանը դատարանին ներկայացրել է Շիրակի հավատացյալների դիմում-խնդրանքը, որով առաջարկվել է ազատ արձակել Սրբազանին, որպեսզի նա կարողանա մասնակցել պատարագներին։ Դատարանը մերժել է պաշտպանների ներկայացրած միջնորդությունը, սակայն թույլատրել է ներկա գտնվել պատարագներին։

Փաստաբան Երեմ Սարգսյանը դատարանին ներկայացրել էր Շիրակի հավատացյալների դիմում խնդրանքը սրբազանին ազատ արձակելու և, հետևաբար, պատարագներին մասնակցելու վերաբերյալ, հայտնում է «Ազատությունը»:

Պաշտպանների խոսքով՝ լրացել է պատժի կրման մեկ երրորդը, ինչը, ըստ նրանց, նոր հանգամանք է և կարող է հիմք հանդիսանալ տնային կալանքը վերացնելու համար։ Փաստաբան Մարինե Ֆարմանյանը նաև նշել է, որ անազատության մեջ գտնվելու ընթացքում արքեպիսկոպոսը դրսևորել է պատշաճ վարքագիծ, ինչը ևս կարող է հիմք լինել նրան ազատ արձակելու համար։

Դատախազը, սակայն, հայտարարել է, որ խափանման միջոցը փոխելու համար բավարար հիմքեր չի տեսնում։

Միքայել Սրբազանը ութ ամիս կալանքի տակ գտնվելուց հետո արդեն մեկ ամսից ավելի ժամանակ է գտնվում տնային կալանքի տակ։

Իշխանությունը զավթելու կոչի համար մեղադրվող բարձրաստիճան հոգևորականը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը և հայտարարել է, որ իր նկատմամբ իրականացվող հետապնդումը քաղաքական բնույթ ունի։

Աջապահյանը վիրահատությունից մեկ ամիս անց այցելել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ հերթական բուժզննությունն անցնելու նպատակով։ Բժշկական կենտրոնից տեղեկացրել են, որ իրականացված հետազոտություններից հետո Միքայել Սրբազանի առողջական վիճակը գնահատվում է բավարար, հայտնում է Aysor.am-ը:

Սրբազանը շարունակելու է գտնվել բժիշկների հսկողության տակ։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրգործ է հարուցվել շխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվել էր հունիսի 28-ին: Փետրվարի 6–ին սրբազանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով:

Leave a Comment