Ավանեսյանը՝ խորթ մոր կողմից բռնության ենթարկված փոքրիկի մասին

Ես ամեն օր երեխայի վիճակի մասին հետաքրքրվում եմ. ունենք դրական տեղաշարժ, և բժիշկների հսկողության տակ է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով մարտի 16-ին «կլինիկական մահ» ախտորոշմամբ հիվանդանոց  տեղափոխված 1.2 տարեկան երեխայի առողջական վիճակին:

«Ես ուզում եմ իմ շնորհակալությունը և գնահատանքը արտահայտել ողջ բժշկական անձնակազմին, ովքեր իրենց պրոֆեսիոնալ և ճշգրիտ աշխատանքի շնորհիվ փրկել են երեխայի կյանքը»,- ասել է նա:

Հիշեցնենք՝ ՔԿ-ն հայտնել էր, որ Արարատի մարզում մեկ տարեկան երեխայի սպանության փորձի համար ձերբակալված կա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment