Ընկերություն կա` եվրոպական բենզինի անվան տակ ադրբեջանական է վաճառում. Գևորգ Պապոյան

Ընկերություն կա, որ եվրոպական բենզինի անվան տակ ադրբեջանական բենզին է վաճառում: Այս մասին ԱրմԼուր-ի հետ զրույցում հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Մենք հստակ խնդիր ենք դրել, կա’մ ինքը պետք է հայտարարի, որ դա ադրբեջանական բենզին է, կա’մ չի կարողանա վաճառել, որովհետև չեն կարող մարդկանց խաբել, փողը փոխանցել Ադրբեջան, ադրբեջանական բենզինը բերել Հայաստան, անունը դնել եվրոպական, վաճառել ու սուտ հայրենասեր խաղալ»,- ասել է Պապոյանը` չմանրամասնելով, թե որ ընկերության մասին է խոսքը:
 
Զրույցի մանրամասները` տեսանյութում:

Leave a Comment