
«Դատարանը որոշեց պաշտպանական կողմի ներկայացրած՝ խափանման միջոցը փոփոխելու կամ վերացնելու միջնորդությունը մերժել: Անդրադառնալով պաշտպանների նախորդ միջնորդությանը՝ դատարանը որոշեց բավարարել՝ թույլատրելով Միքայել Աջապահյանին մասնակցել կիրակնօրյա պատարագներին»,- Միքայել Սրբազանի գործով դատական նիստի ժամանակ հայտարարեց դատավորը: Նա պարզաբանեց, որ պատարագին ներկա գտնվելը չի նշանակում՝ պատարագի մատուցում: