Իրանի «Բուշեր» ատոմային էլեկտրակայանը առաջին անգամ ենթարկվել է օդային հարձակման։ Այս մասին հայտնում են «Ռոսատոմ»-ից։ Հարվածը գրանցվել է գործող էներգաբլոկին հարակից տարածքում՝ մետրոլոգիական ծառայության գոտում։
Կործանումներ և տուժածներ չկան, ճառագայթային ֆոնը նորմայի սահմաններում է։
Կայանում շարունակում են մնալ մոտ 480 ռուս մասնագետներ․ նախապատրաստվում է տարհանման արդեն երրորդ փուլը։