«Իրանում ընթացող պատերազմը Հայաստանում լուրջ չի ընկալվում»․ Վարուժան Գեղամյան

«Իրանում ընթացող պատերազմը Հայաստանում լուրջ չի ընկալվում»․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը՝ կից տեսանյութով. «Թեև մեր բակում Իրանում ընթացող պատերազմի թեման այլևս գրեթե դադարել է լինել մեր հանրության ու քաղաքական գործիչների ուշադրության կենտրոնում, այն ոչ միայն շարունակվում է, այլև հասել է նոր ծավալման մակարդակի: Դրա վառ վկայությունը երեկ Իրանի առավել ազդեցիկ գործիչներից մեկի՝ Ալի Լարիջանիի սպանությունն է:
Իսկ դրա միջանկյալ արդյունքներն արդեն իսկ զգացվում են ողջ աշխարհում, այդ թվում՝ մեզ մոտ:

Օրինակ Հայաստանի կենտրոնական բանկի նախագահը օրերս նշել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտության սրումը կարող է Հայաստանում գնաճի վրա 1,2-ից 1,7% ազդեցություն ունենալ և դանդաղեցնել երկրում տնտեսության աճը:

Ցավալիորեն, Իրանում ընթացող պատերազմը լուրջ չի ընկալվում, իսկ դրա հետևանքներն ու ազդեցությունը թերագնահատվում են:
Նայեք, այսօր առավոտ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի այս կադրերը: Եվ նորից եկեք մտածենք մեր տարածաշրջանի իրական խնդիրների մասին»:

Leave a Comment