
Իլյա 2-րդի գահակալությունը սկսել է դեռ 1977 թ., նա Վրաստանի պատմության մեջ առավել երկարատև գահակալած կաթողիկոսն է՝ համարյա կես դար, մի ամբողջ պատմական ժամանակաշրջան, որի ընթացքում իր երկիրն անցել է բազմաթիվ փորձությունների միջով, մի քանի դրամատիկ իշխանափոխություն տեսել, սակայն իր գահը և բարոյական հեղինակությունը ողջ այդ ընթացքում մնացել են անսասան: