
Մերձավոր Արևելքում հակամարտության ավարտը կախված է ամերիկացիների կամքից, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Ես կարծում եմ, որ պատերազմի ավարտը կախված է ամերիկացիների կամքից, որոնք կհամոզեն իրենց կառավարությանը ընտրել ավելի ողջամիտ ուղի»,- ասել է նախարարը՝ Al Jazeera-ին տված հարցազրույցում։
Նա նաև հայտարարել է, որ Թեհրանը չի ձգտում հրադադարի և չի հավատում դրան։ «Մենք չենք ձգտում հրադադարի, քանի որ չենք ուզում, որ այս սցենարը որոշ ժամանակ անց կրկնվի։ Մենք ուզում ենք, որ պատերազմն ամբողջությամբ և ընդմիշտ ավարտվի»,- նշել է Արաղչին։