Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով զոհ կա – armeniatoday.am

Կրասնոդարի երկրամասում անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով խաղաղ բնակիչ է զոհվել, Interfax-ի փոխանցմամբ՝ հայտնել է շրջանի ղեկավար Վենիամին Կոնդրատևը:

Նահանգապետի տեղեկություններով՝ անօդաչուներն այս գիշեր հարվածել են երկրամասային կենտրոնում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերին։ Ընդհանուր առմամբ վնասվել է երեք տուն։

«Նրանցից մեկում՝ բնակարանում, հրդեհ է բռնկվել, որն օպերատիվորեն վերացվել է։ Եվս մեկ ԱԹՍ շենքի պատին հարվածելուց հետո ընկել է առանց հրդեհի, երրորդում բեկորները հայտնաբերվել են պատշգամբում», – հայտնել է Կոնդրատևը։

Leave a Comment