Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Թել Ավիվին. կան զոհեր


Միջազգային


Թել Ավիվի արևելյան արվարձանում իրանական հրթիռային հարձակման հետևանքով երկու մարդ զոհվել է, իսկ մեկը՝ ծանր վիրավորվել։

Այս մասին հայտնել է Մագեն Դավիդ Ադոմ շտապօգնության ծառայությունը։

Ողբերգությունը տեղի է ունեցել Ռամատ Գան և Բնեյ Բրակ թաղամասերում։

Հաղորդագրության համաձայն՝ Ռամատ Գանում տղամարդ և կին մահացած են ճանաչվել բեկորային ծանր վերքերից հետո։ Բնեյ Բրակում 25-ամյա տղամարդուն բուժօգնություն է ցուցաբերվել, իսկ ավելի ուշ հոսպիտալացվել է ձեռքի ծանր վերքով։


Leave a Comment