Ի պատասխան ամերիկյան գործողությունների՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը թույլ չի տա թշնամիներին օգտագործել իրեն սահմանակից ջրային ուղին և պատերազմի ավարտից հետո կպահանջի նեղուցի նավագնացության նոր արձանագրության ընդունում:
Նախարարը շեշտել է, որ Իրանը չի հավատում ժամանակավոր հրադադարներին, այլ ձգտում է պատերազմի վերջնական ավարտին բոլոր ռազմաճակատներում՝ Լիբանանից մինչև Եմեն:
«Մենք պետք է մշակենք նոր կարգավորումներ Հորմուզի նեղուցի և պատերազմից հետո դրանով նավերի անցնելու վերաբերյալ»,- ասել է Արաղչին։
Անդրադառնալով Իրանի ներքաղաքական վիճակին և բարձրաստիճան պաշտոնյաների թիրախավորմանը՝ Արաղչին վստահեցրել է, որ երկրի Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին լիարժեք առողջ է և շարունակում է վերահսկել իրավիճակը:
«Գերագույն առաջնորդն ունի միայն մակերեսային վնասվածքներ։ Թե երբ և ինչպես կխոսի ժողովրդի հետ՝ կախված է նրա որոշումից։ Բայց իմ ունեցած ճշգրիտ տեղեկությունով՝ նա կատարյալ առողջ է»,- ըդգծել է նա։
