Իրանի պետական համակարգը կախված չէ առանձին անհատներից. Արաղչի

Իրանի պետական համակարգը կախված չէ առանձին անհատներից. Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին, մեկնաբանելով Ալի Լարիջանիի սպանությունը, հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Թել Ավիվը դեռևս չեն ըմբռնել Իսլամական Հանրապետության պետականության հիմնարար սկզբունքները։

Ըստ նախարարի՝ Իրանն օժտված է կայացած քաղաքական, տնտեսական և սոցիալական ինստիտուտներով, որոնց կայունությունը պայմանավորված չէ կոնկրետ անհատների ներկայությամբ կամ բացակայությամբ։ Արաղչին շեշտել է, որ նույնիսկ երկրի գերագույն առաջնորդի նահատակության պարագայում համակարգն անմիջապես ապահովել է փոխարինող և շարունակել իր անխափան գործունեությունը, ինչը վկայում է կառույցի ամրության մասին։

Նա հավելել է, որ ցանկացած այլ պաշտոնյայի, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարի հնարավոր մահը չի կարող խաթարել պետական մեքենայի աշխատանքը, քանի որ համակարգը միշտ պատրաստ է առաջադրել նոր առաջնորդների՝ նախկինների տեղը զբաղեցնելու համար։

«Մենք չենք ունեցել առաջնորդից ավելի կարևոր մեկին, նույնիսկ նրա նահատակվելուց հետո համակարգը շարունակեց աշխատել։ Եթե ԱԳ նախարարը երբևէ նահատակվի, ի վերջո կգտնվի ինչ-որ մեկը, որը կզբաղեցնի այդ պաշտոնը»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment