Դուք ապագա չեք, դուք քաղաքական դինոզավր եք՝ վերացող տեսակ, որ պայքարում է թալանածը պահելու համար։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:
«Քոչարյանը Մարտի 1-ը, թե՞ Հոկտեմբերի 27-ը նկատի ունի, երբ ասում է իրենք ապագա են։ Թե՞ զուգարաններում ծեծելով մարդ սպանելը ու տասնյակ քաղաքական սպանությունները նկատի ունի։ Թե՞ թալանած բյուջեն ու միլիարդների հասնող ապօրինի գույքը նկատի ունի։ Վայ էն երկրին, որի ապագան դուք եք լինելու»,- այս մասին գրել է Չախոյանը: