
Իրանի քաղաքական համակարգը կայուն է, և Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մահը չի ազդի դրա վրա, հայտարարել է արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ուժեղ քաղաքական համակարգ՝ կայացած քաղաքական, տնտեսական և սոցիալական ինստիտուտներով։ Մեկ անհատի ներկայությունը կամ բացակայությունը չի կարող խարխլել այս կառուցվածքը»,- ասել է նա Al Jazeera-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Լարիջանիի մահը։