Վրաստանում ազգային սուգ է հայտարարվել




 

Հայկական ժամանակ. Վրաստանի կառավարության որոշմամբ, կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ի մահվան կապակցությամբ Վրաստանում հայտարարվել է ազգային սուգ, բոլոր վարչական շենքերի վրա իջեցվել են ազգային դրոշները, հայտարարել է Վրաստանի կառավարության աշխատակազմը։


 


Վրացական պատրիարքարանի հայտարարության համաձայն, Իլիա II-ի աճյունով դագաղը մարտի 18-ին կտեղադրվի Թբիլիսիի Սուրբ Երրորդության տաճարում՝ հրաժեշտի արարողության համար։


 


Ամենայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ը մահացել է 93 տարեկան հասակում։


 


Իլիա II-ը (աշխարհիկ անունը՝ Իրակլի Գեորգիևիչ Գուդուշաուրի-Շիոլաշվիլի) ծնվել է 1933 թվականի հունվարի 4-ին, Հյուսիսային Օսիայի Օրջոնիկիձե քաղաքում։ Ավարտել է Մոսկվայի աստվածաբանական ակադեմիան։


 


1977 թվականի դեկտեմբերի 23-ին, Թբիլիսիի Սիոնի տաճարում կայացած XII եկեղեցական ժողովում, Իլիա II-ը միաձայն ընտրվել է կաթողիկոս-պատրիարք։ Նույն թվականի դեկտեմբերի 25-ին նրա գահակալությունը տեղի է ունեցել Մցխեթայի Սվետիցխովելի տաճարում։


 


 


Leave a Comment